Ուղիղ եթեր
copy image url
Ավելին Մամուլ 1 տարի առաջ - 09:58 05-02-2025

Թրթուրներով պատրաստված ու արգելված պանիրը․ CNN

CNN-ը գրում է, որ Կասու Մարցուն համարվում է աշխարհի ամենավտանգավոր պանիրը։

Այն պատրաստվում է Իտալիայի Սարդինիա կղզում՝ հատուկ ճանճերի թրթուրների օգնությամբ։

Երբ պանիրը պատրաստվում է, պանրի համար նախատեսված ճանճերի թրթուրներին դնում են նրա մեջ։

Պանիրը սկսում է բորբոսնել, սակայն տարօրինակն այն է, որ թրթուրները սնվում են պանրով, բայց չեն մահանում։

Շատերը պանիրը ուտում են հենց թրթուրների հետ միասին։

Չնայած նրան, որ արտադրությունը և վաճառքը պաշտոնապես արգելված են, այն դեռ հնարավոր է գտնել Սարդինիայի որոշ շուկաներում։

Ձեզ գուցե հետաքրքրի