ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին սպառնացող վտանգներին։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով, իսկ կորուստները հնարավոր չի լինի փոխարինել այլընտրանքային ուղղություններով։
«Նման սցենարի դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում»,- հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ: