Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:08 30-01-2025

Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու. Փաշինյան

Կառավարությունը քննարկում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ:

«Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ են, նոր են ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, այդ նոր մեքենաներով կփոխարինենք, բայց մեծամասնությունը վստահաբար աճուրդային եղանակով վաճառվելու»,- ասաց Առնակ Ավետիսյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, այսօր էլ մենք ունենք կրճատված ծառայողական ավտոմեքենաներ, բայց այս որոշումից Հայաստանի Հանրապետությունում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի, այսինքն ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ և նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել։ Իհարկե, սա էլ է մի հարց, որ մենք պետք է ընթացս մոնիտորինգ անենք և տեսնենք արդյունավետությունը լավարկելու ինչ մեխանիզմներ կան»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել ընդհանուր 423 միավոր տրանսպորտային միջոց և ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին, միաժամանակ նախագծի երկրորդ կետով նախատեսում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում հանձնման ընդունման գործընթացը ավարտել:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի