copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:45 28-01-2025

Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Կառավարությունը նախատեսում է վերանայել ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների ատեստավորման կարգը՝ այն համապատասխանեցնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապապարակվել է e-draft հարթակում։

Նախագծով նախատեսվում է վերանայել թեստային առաջադրանքների հարցերի քանակը՝ ավելացնելով դրանք 20-ից մինչև 30 հարց։ Գնահատման չափորոշիչները կդառնան առավել հստակ, և ըստ ճիշտ պատասխանների քանակի կսահմանվեն նոր գնահատականներ՝ «անբավարար» մինչև «գերազանց»։

Ատեստավորման գործընթացում կհստակեցվեն նոր պաշտոնների համար ատեստավորման ժամկետները։ Մասնավորապես, առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողները ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի ստանձնելուց երեք ամիս հետո, իսկ վերապատրաստման դասընթացներ անցած ծառայողները՝ դասընթացն ավարտելուց երկու ամիս հետո։

Նախագիծը ներառում է նաև հավելավճարների վճարման հետ կապված մի շարք փոփոխություններ։ Հավելավճարների վճարումը դադարեցվելու է միայն այն դեպքերում, երբ ատեստավորման արդյունքները կվկայեն, որ ծառայողը չի բավարարում մասնագիտական պահանջները։ Բացի այդ, նախկինում գործող կարգը, որով հավելավճարները դադարեցվում էին երեխայի խնամքի արձակուրդի կամ կադրերի տրամադրության տակ լինելու դեպքում, վերանայվել է։ Այժմ այդ դեպքերում վճարումները կկասեցվեն, բայց չեն դադարեցվի։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել պետական պահպանության ծառայության ատեստավորման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով օրենսդրական նոր պահանջներին։ Սա կնպաստի նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու ատեստավորման համակարգի արդարացիության ապահովմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել