copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 28-01-2025

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցների թիվը մեծացել է

Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Oragir.News-ը կապ հաստատեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավարի հետ՝ տեղեկանալու, թե ինչպիսին է դինամիկան համահայկական առաջին խաղերի համեմատ, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում։ Մեր զրուցակիցը նշեց, որ ի տարբերություն ձմեռային առաջին խաղերի՝ և՛ մասնակիցների թիվն է մեծ, և՛ աշխարհագրությունն է ընդլայնված։ Ձմեռային առաջին խաղերին մասնակցել են 11 պետության 22 քաղաքի ներկայացուցիչներ՝ 437 մասնակից։ Իսկ այս տարի կայանալիք խաղերին կմասնակցի 1331 մասնակից` 19 պետության 77 քաղաքից։

Տեղեկացանք նաև, որ խաղերի համար անհրաժեշտ ողջ ծախսը հոգալու է կազմկոմիտեն, որի ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Իսկ հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի բացման արարողությանը, նշվեց, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց այս տարի կապահովվի մասնակիցների լայն շրջանակ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում