copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 21-01-2025

Ալեն Սիմոնյանը թող իրեն ցածրացնի՝ ինչքան կարող է. ներքևում ահագին տեղ կա․ Վահե Մակարյան

«Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ իմ երեսին ԱԺ-ում է արել և ստացել է դրա պատասխանը և եթե էլի կանգնի իմ դիմաց ու կրկին վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տա՝ ուղիղ ինձ ուղղված, դրա պատասխանը նա կստանա, բայց ես իրեն խորհուրդ չեմ տա, ուղղակի ամոթ է, ես իր փոխարեն ամաչում եմ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի պահվածքը ամոթ է մեր երկրի համար»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց լրագրող Վահե Մակարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում գրանցված հերթական միջադեպին:

Վահե Մակարյանը նշեց նաև, որ ինքը այսօր ևս մեկ անգամ գրառում է կատարել՝ ֆիքսելով, թե ինչ է տեղի ունեցել իր և Ալեն Սիմոնյանի միջև, քանի որ հերթական անգամ Ալեն Սիմոնյանը սուտ տեղեկություններ է տարածել իր հասցեին։ Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը ասել է, որ ինքն իրեն սեռական բնույթի վիրավորանք պարունակող արտահայտություններ է թույլ տվել, ապա կրկին հիշեցրեց, որ որևէ մեկին չի վիրավորել:

«Ալեն Սիմոնյանը ինքն է վիրավորական և փողոցային բառապաշար օգտագործել իմ հետ շփման ընթացքում՝ ասելով՝ կգնաս էդ համբալին կասես (իմ միջոցով իր նախկին ընկերներից մեկին էր ուզում վիրավորել, որի դեմ չգիտեմ`ինչ ունի), ես էլ ուղղակի փոխադարձաբար նրան ասել եմ՝ համբալը դու ես, և եթե բան ունես ինչ-որ մեկին ասելու, գնա, ինքդ էլ ասա։ Ես ԲԴԽ-ի ՔՊ-ական թեկնածու չեմ, որ հայհոյանքներով խոսեմ մարդկանց մասին և հայհոյանքներով գրառում կատարեմ»,- ասաց լրագրողը։

Նա նաև հավելեց, որ ԱԺ նախագահի կողմից իր հասցեին հնչեցրած ոչ մի խոսք չի համապատասխանում իրականությանը, ասածները հակասում են մեկը մյուսին․ «Այդ նույն «մեկին» այն օրը գովում էր, թե լուրջ, կայացած լրագրող ես, ինչո՞ւ քո լրատվամիջոցը չես բացում։ Ամոթ է, որ Ազգային ժողովի նախագահը իր կարգավիճակից բխող բարձրությունից, ոչ թե իր անձի բարձրությունից, իջնում, հասնում է մի մակարդակի, որ լրագրողի հետ չանա-չանա ԱԺ-ի մոտ է լեզվակռվի մեջ մտնում անհասկանալի պատճառներով, մի հատ էլ Ֆեյսբուքում, այդ ինքն է իրեն ցածրացնում, թող շարունակի՝ ներքևում ահագին տեղ կա»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հունվարի 21-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, առանց անուն-ազգանուն նշելու վիրավորական խոսքեր է ասել լրագրողներից մեկի հասցեին.

«Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան, իր խոսքերի հիմնավորում բերում քրեական ենթամշակույթը, իսկ ինձ տեսնելիս տերևի պես դողում է, հետո պատից այն կողմ հոխորտում և իրեն կարևոր զգում, իր վախն ու դողն իմ անվտանգության գոյությամբ արդարացնում ու արդարանալով իրեն հույս տալիս»։

Մեկնաբանություններում շատ են նշել, որ խոսքը վերաբերում է «Mediahub.am»-ի լրագրող Վահե Մակարյանին։

Նա նաև գրառման մեջ լրագրողին ճանճ է անվանել, որը մի կեղտից մյուս կեղտի վրա է թռչում, թաթիկներն իրար քսում ու մտածում, որ ինքը կա ու կարևոր է։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ, վերջինս ասաց, որ 2-ի պահվածքն էլ սխալ է.

«Թող Վահե Մակարյանն էլ նրան մոծակ անվանի, և թեման փակեն, ի՞նչ ասեմ։ Ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք վատ խոսույթի ձև է մտցվել»։

Նա հավելեց, որ նման դեպքերից խուսափելու համար դատարան պետք է դիմել։

Հիշեցնենք նաև, որ անցած տարի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի մասին լրագրողը խոսել է նաև Oragir.News-ի տաղավարում «Ըստ էության» հաղորդաշարի շրջանակում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը