copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:15 21-01-2025

Բրեդ Փիթը հրաժարվում է ամուսնանալ Ինես դե Ռամոնի հետ. որն է պատճառը

61-ամյա ամերիկացի դերասան Բրեդ Փիթը չի շտապում ամուսնանալ իր ընկերուհու՝ 32-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ «Մարտական ակումբի» աստղը հետաձգում է իր հարսանիքը, քանի որ այս անգամ չի պատրաստվում ամուսնանալ առանց նախաամուսնական պայմանագրի։

Մինչդեռ Ինես դե Ռամոնը, ում հետ Բրեդ Փիթը հանդիպում է 2022 թվականից, վիրավորվել է նման գաղափարից։ Դիզայները դա ընդունել է որպես իր նկատմամբ անվստահություն և կարծում է, որ ամուսնական պայմանագիրն իրեն կզրկի բազմաթիվ իրավունքներից։

«Հարսանիքը հետաձգված է, հիմնական պատճառն այն է, որ նա հրաժարվում է ստորագրել նախաամուսնական պայմանագիրը»,-գրում են ինսայդերները։

Ինես դե Ռամոնը նախկինում ամուսնացած էր The Vampire Diaries-ի աստղ Փոլ Ուեսլիի հետ: Նրանք ամուսնալուծվել են 2022 թվականին։ Բրեդ Փիթն ամուսնացած էր դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ 2014 թվականի օգոստոսից, սակայն երկու տարի անց զույգը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Աստղերն ունեն վեց երեխա։ Հոլիվուդյան դերասաններն իրենց ամուսնալուծության հարցը վերջնականապես կարգավորեցին միայն 2024 թվականի վերջին։ Իսկ ավելի վաղ դերասանն ամուսնացած էր «Ընկերներ» հեռուստասերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնի հետ։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան