Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:32 21-01-2025

Ամուսինը նախարար կնոջից հարուստ է. Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և Ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։ Իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք՝ կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր առաջարկում ենք ծանոթանալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի տարեկան հայտարարագրերին։

Հիշեցնենք՝ Անդրեասյանը ԿԳՄՍ նախարար նշանակվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ դրանից օրեր առաջ նախկին նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնանկ էր արվել՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները տապալելու համար։

Ժաննա Անդրեասյանը և Պետրոս Ղազարյանը հայտարարագրել են մեկ բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարանը վերջիններս գնել են 2022 թվականի մարտի 9-ին, իսկ տարեվերջին այն պահպանվել է։

Բացի այդ, Պետրոս Ղազարյանը հայտարարագրել է նաև 1 սեփական տուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը նա գնել է 2022-ի մարտի 11-ին։ Ուշագրավ է, որ թեև բնակարանն ու սեփական տունը գնվել են գրեթե միառժամանակ՝ 2 օրվա տարբերությամբ, սեփական տանը նույնպես Պետրոս Ղազարյանը տիրապետում է համատեղ սեփականությամբ, սակայն ոչ իր կնոջ Ժաննա Անդրեասյանի հետ, իսկ թե ում հետ՝ չի նշվում։

Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է նաև 2021 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա, որը վերջինս գնել է նախարար նշանակվելուց 1 շաբաթ անց՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին։ Տարեվերջին Անդրեասյանի HONDA-ն պահպանվել է։

Նախարարը տարեսկզբին Կոնվերս բանկին հանձնել է 7 մլն 168.000 դրամ, որը տարեվերջին կազմել է 6 մլն 455.186 դրամ։

Տարեսկզբին Ժաննա Անդրեասյանի բանկային հաշիվներին եղել է 5 մլն 370.523 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3 մլն 799.313 դրամի։ Վերջինս կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Ժաննա Անդրեասյանի տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 722.667 դրամ, որը Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 455.186 դրամ։

Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 106.564, որը տարեվերջին կազմել է 0 դրամ։

Ղազարյանն իր նախարար կնոջից անհամեմատ ավելի բարձր է վարձատրվում. վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 32 մլն 935.732, որը Հանրային Հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ղազարյանը տարեսկզբին 3 բանկերում ունեցել է ընդհանուր 93 մլն 320.000 դրամ փոխառություն՝ 11,12 և 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ վերջինս ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմվել է 68 մլն 906.805 դրամ։

Պետրոս Ղազարյանն իր միջոցներից 23 մլն 994.202 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում