Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:30 21-01-2025

Բաքվի պատանդների մասին չխոսելն ադրբեջանասիրություն է․ հարցում

Չնայած նրան, որ հայ ռազմագերիներն ամիսներ շարունակ գտնվում են Բաքվում՝ կալանքի տակ, օրերս նրանց դատավարությունն էր, սակայն շատերի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ավելին, տեսակետ է հնչում, որ այս իշխանությունը մոռացել է Բաքվում պահվող հայ պատանդներին և առհասարակ չի խոսում նրանց մասին։

Նախօրեին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ հայ պատանդների մասին չխոսելը դիվանագիտական նուանս է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Բաքվում պահվող հայ պատանդների մասին չխոսելն ադրբեջանասիրությո՞ւն է, թե՞ դիվանագիտական նուանս»։

«Երևի ադրբեջանասիրություն է, որովհետև միշտ նրա կողմն ա ինքը ձգտում, միշտ նրանց է պաշտպանում։ Դիվանագիտական բան չեմ տեսնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գուցե վախենում են բարձրացնեն գերիների հարցը․ «Ինձ թվում է, ինչ-որ քաղաքական սկզբունքներ կան, որ հարցը բարձրացնեն գերիների, ինչ-որ վախ կա իր դիրքորոշման վերաբերյալ»։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

«Դա մեր կառավարության գործն է, ինչ կուզեն, թող անեն»,- նշեց նա։

«Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չնայած կուզեի, որ մեր գերիները Հայաստանում լինեին, էդ դատերը էստեղ պետք ա լինի, իմ համար մեծ ցավ ա»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի