copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:21 21-01-2025

Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Հունվարի 20-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Ներկայացվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, փրկարար ուժերի պատրաստության, արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքները։

Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարարել է ստորաբաժանումների ղեկավարներին` պատասխանատու ոլորտներում ցուցաբերել նախաձեռնողականություն և ծառայության բարելավման գործում հատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Ամփոփելով 2024 թվականի աշխատանքները՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել անձնակազմին` բարեխիղճ ծառայության համար, անդրադարձել է նաև մայիսին ջրհեղեղի հետևանքով աղետի գոտում փրկարարական ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքին:

Կարևորելով շարունակական բարելավման և զարգացման գործընթացը՝ Կամո Ցուցուլյանը հորդորել է անձնակազմին` աշխատանքը շարունակել բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան