copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 21-01-2025

Մեր հայրենիքը տիեզերքում է․ չարենցագետը՝ Չարենցի գիրքը տիեզերք ուղարկելու մասին

Օրեր առաջ տիեզերք է ուղարկվել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել չարենցասերների կողմից։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ․

Հարցին, արդյոք սա կարևո՞ր է, հաշվի առնելով այն, որ ԿԳՄՍՆ-ն մեծ խանդավառությամբ է ներկայացրել այս իրադարձությանը, Oragir.News-ի զրուցակիցը ասաց․

«Դրա մեջ այլ բան պետք չէ տեսնել։ Պարզապես՝ մարդիկ իրենց սերն ու գորովն են հայտնում Չարենցի հանդեպ, ցույց են տալիս, որ գնահատում են նրա այդ գիրքը, որը թարգմանված է տարբեր լեզուներով և առաքվել է տիեզերք: Մենք տիեզերական ժողովուրդ ենք, մենք ամեն ինչ տիեզերքում ենք անում, մեր հայրենիքը տիեզերքում է, մեր պատմությունը տիեզերքում է: Սա իհարկե՝ շատերին կուրախացնի, բայց սա ո՛չ գիտության համար է, ո՛չ արվեստի համար է, ո՛չ էլ Չարենցի համար է»:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան