Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:50 21-01-2025

Պաշտոնյաները «Մերսեդես» են առնում, քշում․ հեծանիվն ինչների՞ն ա․ հարցում

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը երկրի կարևորագույն, անբվտանգային խնդիրները մի կողմ դրած՝ զբաղված է ֆեյսբուքում մարդկանց դասեր տալով, աֆորիզմներ գրելով, բլոգ վարելով, ձվածեղ պատրաստելով և ամենակարևորն է հեծանիվ վարելով։

Եվ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հաճախակի տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես է առավոտյան աշխատանքի գնալուց առաջ հեծանիվ վարում կամ հենց հեծանիվով գնում աշխատանքի՝ այլ պաշտոնյաներ, անգամ իր թիմակիցները չեն հետևում նրա օրինակին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ ոչ մի պաշտոնյա օրինակ չի վերցնում Նիկոլ Փաշինյանից և հեծանիվով չի գնում աշխատանքի»։

Հարցվածների մեծը մասը նշեց, որ յուրաքանչյուրն անում է այն, ինչ իրեն դուր է գալիս։

«Պաշտոնյաները «Մերսեդես» են առնում, քշում․ հեծանիվն ինչների՞ն ա»,- ասաց մի տարեց տղամարդ՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը քանդում է մեր երկիրը․ «Էսքան ժամանակ սրա նման պրեզիդենտ չենք ունեցել»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում․ «Ինքն ամեն հարցում սխալ է անում, ինչ հեծանիվ»։

Անցորդներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ գուցե հարմար չէ պաշտոնյաների համար։ «Մեր ճանապարհներն այդքան էլ լավը չեն, գուցե հարմար չէ, որ հեծանիվ քշեն»,- նշեց նա։

«Ո՞վ մեքենան կթողի, հեծանիվ կքշի»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան