copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:18 20-01-2025

Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարում» ծրագրի մշակման և համակարգման պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը։

Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի փորձագետ Արա Նազինյանը ներկայացրել է Հայաստանում հարկադիր միգրացիայի կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական սկզբունքները, մոտեցումները, նպատակները և դրանից ակնկալվող արդյունքները։

Մասնակիցները ակտիվ խմբային քննարկումների ընթացքում անդրադարձել են մի շարք կարևոր թեմաներին, այդ թվում՝ արագ արձագանքման կայունության մեխանիզմների զարգացմանը, ինտեգրման և հասարակական համախմբման ծրագրերի իրականացմանը և այլն։

«Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերակազմավորման աջակցություն» ծրագիրը և միջոցառումը ֆինանսավորվում են Եվրամիության կողմից, իսկ իրականացնող մարմինը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է։ Ծրագիրն ուղղված է միգրացիոն կառավարման ծառայությունների բարելավմանը՝ ապահովելով ճկուն կառավարվող և անվտանգ շարժունակություն։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի