copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:35 20-01-2025

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. վերջինը կոտրել է ծառը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտյոմ Բ.-ի վարած «BMW» և Երևանի բնակիչ 26-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ», մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:

Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել ու տապալել այն, որն էլ կոտրել է արագ սննդի կետի մուտքի դռան ապակին, իսկ «Opel»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան