Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:20 17-01-2025

Բաքվի պատանդների հարցը բոլորիս է վերաբերում, բայց ի՞նչ կարող ենք անել․ հարցում

Այսօր՝ հունվարի 17-ին, Բաքվում սկսվել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների և գերեվարված մյուս հայերի դատավարությունը։

Մեղադրյալները 15-ն են, այդ թվում՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը, Գարիկ Գրիգորիի Մարտիրոսյանը, Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայանը, Դավիթ Նելսոնի Ալլահվերդյանը, Գուրգեն Հոմերոսի Ստեփանյանը, Լևոն Ռոմիկի Բալայանը, Մադաթ Առաքելի Բաբայանը, Վասիլի Իվանի Բեգլարյանը և Էրիկ Ռոբերտի Ղազարյանը։

Հայ գերիներին մեղադրում են «ռազմական հանցագործությունների» մեջ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ այս իրադարձությունն անձամբ ձեզ վերաբերում է»։

Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան տվեց, սակայն եղան քաղաքացիներ, ովքեր անտարբեր գտնվեցին հարցի վերաբերյալ։

«Զզված ենք ամեն ինչից՝ Փաշինյանից, Ավինյանից»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Բաքվում պահվող հայ պատանդների հարցը բոլորին է մտահոգում, բայց նրանց հարցով պետք է զբաղվի կառավարությունը։

«Մեզ բոլորիս է վերաբերում այդ հարցը, բայց մենք ինչ կարող ենք անել, կառավարությունը պետք է այդ հարցով զբաղվի ու հետ բերի պատանդներին»,- ասաց նա։

«Կառավարությունում «բեսամփթ խելացի են», մենք պիտի խորհուրդ տա՞նք, թե ոնց օգնեն գերիներին»,- վրդովված պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը