copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:37 17-01-2025

Քննչական կոմիտե, բավական է մուկն ու կատու խաղաք․ Անահիտ Բախշյան

Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը գրում է. «Ա՛յ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, քո տիրապետության տակ գտնվող հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների մասին վերաբացված գործով այսքան նյութեր է տալիս Տարոն Սահակյանը, իսկ դու չես տեսնո՞ւմ, չես լսո՞ւմ, գրողը տանի: Ես, որպես այս գործով տուժողի իրավահաջորդ, պահանջում եմ հանդիպում, որին անպայման ներկա լինի Տարոն Սահակյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, Տարոն Սահակյանի հետ հանդիպում ենք պահանջում։ Լսեք Տարոն Սահակյանին, որ տեսնենք իր ասածների մեջ ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Բավական է մուկն ու կատու խաղաք։

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ գրելով․ ««Հարությունյաններ» հանցավոր կլանի «դրածո»՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հրապարակավ հորդորում և զգուշացնում եմ ակնկալիքներ չունենալու՝ որ միայն «վերտալյոտ և դրոն» հատուկ օպերացիաներից, այլ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ընտանիքի անդամների հետ անձնական և գործնական կապերի մեջ գտնվող անձանց և հանցավոր խմբավորումների՝ «փող քերող»-ների, և իմ միջև հակասություններ սադրելուց։

«Դրածո»-ին հուշեմ․ որ, ակնկալիք կարող է ունենալ՝ ՀՀ նախկին դատախազ Արթուր Դավթյանի «քերած փողերից»՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների և հանցակիցների քրեական գործով՝ թիվ 622071991 քրեական գործով, իմ հարցաքննության քաղաքական պատվերի մասով»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո