Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 19:21 15-01-2025

Հարուստներն ավելի կհարստանան․ հարցում՝ Փաշինյանի հարստանալու բանաձևի մասին

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը կրկին բերվել է օրակարգ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ խնդիր է դրված մինչև ԱԺ հաջորդ ընտրությունները ունենալ նոր Սահմանադրության տեքստ։

«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս պահանջ է ներկայացրել Հայաստանին՝ փոխել Սահմանադրությունը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում փոխել Սահմանադրությունը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինչ իմանամ, իրան հարցրա»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը չգիտի Սահմանադրության փոփոխության մասին։

«Չեմ հետաքրքվում, տեղյակ չեմ։ Ալիևը գլուխը պատին ա տալիս, ինքն էլ հետը»,- ասաց նա։

Անցորդներից մեկի կարծիքով էլ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն իշխանությունից։

«Ընդհանրապես կասեմ՝ ինքը ոչ ադեկվադ մարդ ա, իրան պիտի զրկեն իշխանությունից։ Էդ հետևանքներն էլ հենց դրանք են։ Իրան ինչ ասում են, անում ա, վախը բռնել են ադրբեջանցիները»,-նշեց քաղաքացին։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ չի ուզում լսել վարչապետի անունը։

«Ես վապշե իրա մասին չեմ ուզում խոսեմ, թե չէ քֆուր կտամ»,- նշեց նա։

«Հավանաբար ինքն իր պլաններն ունի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել մեր երկրի համար։

«Փաշինյանը եկավ իշխանության սահմանադրորեն, բայց ամեն օր ուզում է փոխել Սահմանադրությունը թշնամիների համար, Հայաստանի համար Փաշինյանը եկած օրվանից ոչ մի լավ բան չի արել»,- պատասխանեց նա։

Մարամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով