Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:45 15-01-2025

Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումնի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի պարունակում կաթնայուղի փոխարինիչ, իսկ փոխարինիչներ պարունակող կաթնամթերքը պարտադիր դրվի նարնջագույն դարակաշարերում»,- հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Փոխնախարարը նշեց, որ երկրորդ փոփոխությունն այն է, որ տեղական սպանդանոցային մսամթերքի ձեթինգը տեսանելի վայրում փակցված լինի, որպեսզի քաղաքացիների համար պարզ լինի, թե միսը տեղական է, թե ներկրված։

Սարգսյանն ասաց, որ այդ պայմանների չպահպանումը բերելու է վարչական տույժերի, ինչը կարգավորվում է երկրորդ իրավական ակտի փոփոխությամբ։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան