Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:28 14-01-2025

Արդարադատության նախարարը հուսով է, որ ԱՄՆ-ի հետ կստորագրվի փաստաթուղթ իրավական օգնության մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հույս ունի փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ի հետ իրավական օգնության եւ անձանց հանձնման մասին։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։

Պատասխանելով այսօր երեկոյան Վաշինգտոնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը երկար տարիներ հետեւողականորեն զարգանում է։ Նախարարը մասնավորապես նշել է ԱՄՆ դեսպանատան ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին օգնելու գործում։ Հուսով եմ, որ ռազմավարական համագործակցության փաստաթուղթն էլ ավելի կխորացնի հարաբերությունները, ավելացրել է Գալյանը։

Նախարարը նշել է նաեւ, որ այդ հնարավորությունը քննարկվել է երկար տարիներ, եւ նախարարը հույս ունի, որ նոր վարչակազմի օրոք հնարավոր կլինի շարունակել քննարկումներն իրավական օգնության եւ անձանց հանձնման մասին փաստաթղթի ստորագրման շուրջ։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը

Ձեզ գուցե հետաքրքրի