Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 14-01-2025

Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի տարբերություն Արմեն Աբազյանի, անվերապահ վստահում է։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը տեւական ժամանակ է՝ Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, եւ հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։

Լուրեր կան, որ Աբազյանն անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հրահանգները, փոխարենը դրանք իրագործվում են Անդրանիկ Սիմոնյանի ձեռամբ։ Գաղտնիք չէ, որ Աբազյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ, ինչպես համակարգի նախորդ ղեկավարները, որոնք հիմնականում կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված եւ այն, որ Աբազյանը շարունակում է պաշտոնավարել․ Փաշինյանին գուցե թույլ չեն տալիս նրան ազատել, թե այն, որ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, ի դեպ, ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չտեղափոխվեց «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարեւան, օրենքը թույլ էր տալիս նրան եւ ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում, անգամ առանձնատուն էին վերանորոգել։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը եւ հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Դիցուք՝ ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել, բանն այն է, որ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են,բացի այդ՝ վաղեմության ժամկետի խնդիր կա։

Սիմոնյանը Լոռու մարզում շարքային դատավոր էր, 2021-ից տեղափոխվեց Երեւան՝ նախ ՔԿ պետի տեղակալի պաշտոնում նշանակեցին, հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի։ Ասում են՝ Սիմոնյանը նաեւ հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» եւ զեկուցում վարչապետին։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը