Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 14-01-2025

Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել սկանդալները: Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել:

Հիշեցնենք, որ Հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր: Վեճին միջամտել էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ փորձելով հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին: Այս միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել պատգամավոր Սարգսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ կապի դուրս չեկավ մեզ հետ:

Կապվեցինք նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով այն մասին, որ ՔՊ-ականները պատմել են մեզ, որ փայտ ներկրողները, որոնք քրեական աշխարհի հետ կապ ունեն, իր որդու հետ «բիզնես գործընկերներ են», ու իր որդին քրեական աշխարհի հետ կապ ունեցող փայտ ներկրողներին խոստացել է այնպես անել, որ Հայաստանում փայտ չհատվի, որպեսզի ներկրված փայտը վաճառվի։

Զարեհ Սարգսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, ասաց. «Հայկը երկրում չէ, նախապես պլանավորված հանդիպում կար, մեկնել է։ Այս ի՞նչ տեղեկություններ են, ծիծաղել կարելի է։ Կա՞ մեկը Հայաստանում, որ կուզենա ապօրինի ծառահատումներ լինեն, հարց եմ տալիս։ Եթե Հայկը տեղեկություններ ունի ապօրինի ծառահատումների վերաբերյալ, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կաշկանդի այդ մասին բարձրաձայնել։ Հայկը նաեւ հրապարակային հայտարարություններ է արել՝ քրեական հեղինակությունների եւ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված օրենսդրության պահանջների կատարման անհրաժեշտության մասին, այդ մասին բարձրաձայն ՆԳՆ նախարարին հարց է ուղղել, ո՞նց եք պատկերացնում՝ նա գողականների հետ ընկերություն է անում ու հրապարակավ նրանց դեմ պայքարի մասին խոսու՞մ։ Ձեզ հասած տեղեկությունները լոգիկա չունեն»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը