copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 08-01-2025

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Արարատ Միրզոյան

Օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման հարց չկա։ Այս մասին հայտնելէ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե նախատեսվում է արդյոք ռուս սահմանապահների ներկայության կրճատում հայ-թուրքական սահմանին եւ 102-րդ ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման հնարավորություն, նախարարը հայտնել է, որ ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության պայմանագրի վերանայման հարց օրակարգում չկա։

Ռուս սահմանապահների մասին հարցին նախարարը հիշեցրել է, որ նրանք ժամանակավոր են տեղակայվել եւ ծառայություններ են մատուցել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ինքը չի կարողացել սեփական համապատասխան կառույցները ձեւավորել եւ ինքնուրույն կատարել անհրաժեշտ աշխատանքները։ Ինչ-որ պահի մենք շնորհակալություն հայտնեցինք ռուս սահմանապահներին եւ ասացինք, որ կարող ենք ինքներս ապահովել օդանավակայանում աշխատանքը, հիշեցրել է նախարարը՝ ավելացնելով, որ այնուհետ հանձն ենք առել անցակետն Իրանի սահմանին։ Նախարարի խոսքով՝ սա մի կողմից խոսում է մեր հնարավորությունների, մյուս կողմից՝ Իրանի հետ վստահության բարձր մակարդակի մասին։

Եթե ​​Թուրքիայի հետ լինի բաց սահման եւ վստահություն, մենք կարող ենք քննարկել այդ հարցը, եզրափակել է արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում