copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:52 05-01-2025

Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։ Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի շքամուտքում Սերգեյ Տ․-ին բռունցքով մի քանի անգամ գլխի հատվածում հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն։

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ Սերգեյ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում