copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:34 01-01-2025

Նոր լարվածություն իրանա-ադրբեջանական հարաբերություններում

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ կապված իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հռետորաբանության հետ: Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառումը հեռարձակվել է Իրանի հեռուստաալիքներից մեկով։

«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ում իրանցի դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն։

«Նման գործողություններն ուղղված են ատելության և թշնամանքի սերմանմանը և չեն նպաստում միջպետական ​​և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը, Ադրբեջանը պահանջում է դադարեցնել նման սադրանքները երկրի դեմ»,- ընդգծել են գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի