copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:44 30-12-2024

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է խոստացված մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։ Մասնավորապես, Ուկրաինան կստանա 1,25 մլրդ դոլար արժողությամբ փաթեթ՝ ուղղված ԶՈՒ-ին և 1,22 մլրդ դոլարի փաթեթ՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում։ Այն պետք է պաշտպանական ուժերին ապահովի հակաօդային պաշտպանության, հրետանային և այլ համակարգերով։

«Հպարտությամբ հայտարարում եմ անվտանգության ապահովման համար Ուկրաինային շուրջ 2,5 միլիարդ դոլարի օգնության մասին, քանի որ ուկրաինացի ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր անկախությունն ու ազատությունը ռուսական ագրեսիայից»,- ասել է Բայդենը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ