Ըստ էության Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 21:30 26-12-2024

Ըստ էության. Միասնական ընդդիմության գաղափարը ավելի շատ տեսական աբստրակցիա է, քան հնարավորություն

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք Սանկտ Պետերբուրգում բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը տեսակապով մասնակցության, ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու, ընդդիմադիրների չմիավորվելու, Բաքվի ու Մոսկվայի ԵԱՀԿ Մինսկի խմբից Հայաստանի հրաժարվելու առաջարկի, աշխատաժամը 7 ժամ դարձնելու կառավարության առաջարկի և այլ հարցերի մասին։

Խաչատրյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելու մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Ինքն ԱԺ-ում ասեց, իսկ ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դրանից հրաժարվելով` այս իշխանությունը ևս մեկ անգամ ուղերձ է հղում, որ իրենց համար Արցախի հարցը փակված է»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու բոլոր ընդդիմադիրները չեն համախմբվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, պատգամավոր ասաց. «Ամենամեծ ընդդիմադիր ուժը «Հայաստան» խմբակցությունն է։ Միասնական ընդդիմության գաղափարն ավելի շատ տեսական աբստրակցիա է, քան հնարավորություն»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում