copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:09 24-12-2024

Հին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ Գալջյանը մանրամասնել է

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է հունվարի մեկից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսների երթևեկության դադարեցմանը։

Նա տեղեկացրել է, որ հին ավտոբուսներով սպասարկվող թվով 9 ավտոբուսային երթուղիների աշխատանքին կփոխարինեն «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի, երկու անգամ ավելի տեղատարողությամբ ավտոբուսները, հետևյալ քանակներով՝

N6 երթուղի՝ 6 միավոր, շարժման միջակայքը՝ 14 րոպե։

N8 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

N27 երթուղի՝ 11 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։

N39 երթուղի՝ 11 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։

N42 երթուղի՝ 13 միավոր, շարժման միջակայքը՝ 11 րոպե։

N44 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

N46 երթուղի՝ 15 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

N47 երթուղի՝ 16 միավոր, շարժման միջակայքը՝ 12 րոպե։

N57 երթուղի՝ 10 միավոր, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

«Նախատեսվում է նաև «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող թվով 6 երթուղիներում շարժակազմերը փոխարինել նոր ավտոբուսներով՝ ավելացնելով շարժակազմի քանակը 45 և 54 երթուղիներում.

N4 երթուղի՝ 7 միավոր, շարժման միջակայքը՝ 18 րոպե։

N45 երթուղի՝ 11 միավոր 10-ի փոխարեն, շարժման միջակայքը՝ 11 րոպե։

N53 երթուղի՝ 14 միավոր, շարժման միջակայքը՝ 15 րոպե։

N54 երթուղի՝ 14 միավոր 10-ի փոխարեն, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։

N59 երթուղի՝ 8 միավոր, շարժման միջակայքը՝ 13 րոպե։

N65 երթուղի՝ 13 միավոր, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։

Նախատեսված է նաև «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող թվով 9 երթուղիներում շարժակազմի թվաքանակի ավելացում ընդհանուր 14 միավորով, մասնավորապես՝

N51 երթուղի՝ 3 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

N99 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 8 րոպե։

N13 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

N20 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 12 րոպե։

N50 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 12 րոպե։

N55 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 13-14 րոպե։

N52 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 11-12 րոպե։

N77 երթուղի՝ 2 միավորով, շարժման միջակայքը՝ 16 րոպե։

N49 երթուղի՝ 1 միավորով, շարժման միջակայքը՝ 10 րոպե։

Ելնելով երթուղիների շահագործման արդյունավետությունից՝ ավտոբուսային N64 երթուղին կշահագործվի «ԳԱԶել- Սիթի» մակնիշի միկրոավտոբուսներով՝ 8 միավոր շարժակազմով։

Միկրոավտոբուսային N40 երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով, որպես N60՝ 7 շարժակազմով։

Միկրոավտոբուսային N55Ա երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով որպես N66՝ 5 միավոր շարժակազմով

Միկրոավտոբուսային N26, 42 և 75 երթուղիներում կավելացվի շարժակազմի քանակը մեկական միավորով։

Արդյունքում Երևան քաղաքում հանրային տրանսպորտը ամբողջությամբ կսպասարկվի Երևանի քաղաքապետարանի կողմից և գործող 76 երթուղիներից 29-ում կկատարվեն շարժակազմի փոփոխություններ, որի շնորհիվ առանձին երթուղիներում կնվազեն շարժակազմի շարժման միջակայքերը, կբարձրանա երթուղիների շահագործման արդյունավետությունն ու ուղևորների սպասարկման որակը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում