copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:19 22-12-2024

Լեյլա տատիկը խռոված էր, ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է.

«2018-ին, խաբելով շատերին, մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու ստորաբար օգտագործելով` ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։

Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա անհանգիստ ու խռոված հոգուն։

Տեղադրում եմ տեսանյութ, որն արել եմ, երբ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակում Բարեկամության մետրոյի անցումում հանդիպեցինք Լեյլա տատիկին, ով խռոված էր` ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել, նրա հասանելիք թոշակն անգամ չէին տալիս թավշե «հեղափոխականները»»:

Ավելի ուշ Oragir.News-ի հետ կապ է հաստատել Լեյլա տատիկի թոռը և տեղեկացրել, որ նա չի մահացել։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում