Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 19-12-2024

Անցել են Աղազարյանի ազգուտակին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գեւորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից վտարելու հաջորդ օրը Աղազարյանի որդուն նախարարը փոխանցել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա: Մեզ պատմեցին, որ չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար, փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին։

Ուշագրավ է, որ Պապոյանն այն ստորագրել է մոտ 10 օր անց: Ասում են՝ ՔՊ-ում շատերը դեմ են Աղազարյանի նկատմամբ ծավալված այս արշավին, բայց վախենում են խոսել այդ մասին: Ինքը` Գեւորգ Պապոյանը, հույս է ունեցել, որ գուցե ճնշումներն արդյունք տան, եւ Աղազարյանը վայր դնի մանդատը, ու ինքը ստիպված չլինի որդուն ազատել, որը նախարարությունում հայտնի է որպես բարեխիղճ պաշտոնյա։ Բայց Աղազարյանը մանդատը չի դրել, Փաշինյանն էլ իջեցրած հրահանգից չի հրաժարվել:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան