copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:17 11-12-2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական զարգացումները, ինչպես տնտեսության առանձին ճյուղերի, այնպես էլ մարդկանց շարժունակությունը:

Մհեր Գրիգորյանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը և ԵՄ գործընկերներին ներկայացրել առանցքային ոլորտներում իրականացված և նախանշված բարեփոխումները:

Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, ինչպես նաև սահմանների կառավարման հարցերին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում