copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 10-12-2024

90 մլն դրամ` Երեւանը Հանրապետության հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երեւան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու եւ մարդկանց շնչահեղձ անելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս մասին պաշտոնական աղբյուրներից: Երեւանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։ Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին եւ Կենտրոնի բնակիչներին. այն նաեւ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ թեեւ հրավառությունն ու միջոցառումը գեղեցիկ եւ ստացված էին, սակայն քաղաքացիների տեղաշարժը եւ կազմակերպչական մասն անկազմակերպ էր։ Հրավառությունից հետո մարդկանց հոսքը շրջափակել է Հանրապետության հրապարակը, եւ շարժը դադարել է՝ ստեղծելով արհեստական խցանումներ։ Երեւանի քաղաքապետարանը կամ Երեւանի պարեկային ծառայության անկազմակերպ աշխատանքի արդյունքում քաղաքացիները անմարդկային խցանումների մեջ ուշագնաց են եղել, շարունակվել է երեխաների լացուկոծը: Ավելին, որպեսզի հրմշտոցի արդյունքում երեխաները շնչահեղձ չլինեն, ծնողները երեխաներին նստեցրել էին իրենց ուսերին ու մի կերպ դուրս հանել քաոսից:

Անկազմակերպ բացումը ցայտուն էր, քանի որ, օրինակ, Հայաստանում անցկացվող Մանկական եվրատեսիլի ժամանակ, որը ոչ պակաս մեծ միջոցառում էր եւ պատմական իրադարձություն Հայաստանի համար, կազմակերպվածության մակարդակը զգացվում էր նաեւ իրավապահների կողմից։ Միջոցառման մուտքի ժամանակ ստուգվում էին քաղաքացիների պայուսակները՝ միջոցառման ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Ավելին՝ հստակ ապահովված էին մուտքի եւ ելքի տարբեր ուղիները: Իսկ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում Երեւանը Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքի ծայրամասեր կաթվածահար էր եղել։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը կամ կազմակերպող ընկերությունը պաշտոնական ոչ մի պատասխանով հանդես չեն եկել, իսկ երկուշաբթի՝ առավոտյան, այդպես էլ տեղի չունեցավ Երեւանի գործակարգավարական նիստը, եւ Տիգրան Ավինյանը հարկ չհամարեց պատճառված անհանգստության համար ներողություն խնդրել:
Մայրաքաղաքի ձեւավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։
2022 եւ 2023 թվականներին տոնական ձեւավորման ծառայությունների համար «Սինեմարտ»-ի հետ կնքվել է պայմանագիր՝ մեկ անձից գնման եղանակով։

2022-ին տոնական միջոցառումը կազմակերպվել էր 191 մլն դրամով, 2023-ին՝ 202 մլն դրամով, 2024-ին՝ 209 մլն դրամով։ Ֆինանսական աճը ակնհայտ է եւ ամենեւին փոքր չէ։

Բացի «Սինեմարտ»-ից՝ Հանրապետության հրապարակում ձեւավորման աշխատանքներ է կատարել նաեւ իշխանության սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման աշխատանքների համար պայմանագիր է կնքել Երեւանի քաղաքապետարաի հետ, որն արժեցել 60 մլն դրամ, իսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները՝ 190 մլն դրամ։
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքները կազմակերպելու համար այս ընկերությանը վճարվել է 90 մլն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանը այդպես էլ չպատասխանեց՝ գուցե խուսափելով պատասխանատվությունից, սակայն փաստն այն է, որ կազմակերպված միջոցառումը, ժողովրդական ձեւով ասած, հարամվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու