Մշակույթ 1 տարի առաջ - 17:14 07-12-2024

Վերաօծվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին վերաօծվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը քաղաքի խորհրդանիշներից է։

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

Եկեղեցու կառուցման վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ 12-րդ դարի վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում