Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 05-12-2024

Հենց Աղազարյանը մանդատը չդրեց, հանցագործ դարձավ․ հարցում

Հովիկ Աղազարյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Այն բանից հետո, երբ պատգամավորը մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և մանդատը վայր չդրեց, նրա հանդեպ սկսեցին քաղաքական հետապնդումներ։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ՝ նշվում են պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ Հովիկ Աղազարյանը հանցագո՞րծ է, թե՞ այս ամենը քաղաքական հետապնդում է։

Հետաքրքիր է, որ հարցվածներից շատերը չճանաչեցին պատգամավորին և հետևաբար՝ դժվարացան պատասխանել մեր հարցին։

«Հանցագործ է, ավերեցին ամբողջ Հայաստանը։ Իրենք իրենց պատիժը պետք է ստանան իրենց հանցագործության համար։ Պետք է ստանա իր արժանի պատիժը՝ մնա բոմժ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մի քանիսի կարծիքով էլ՝ այն, ինչ կատարվում է պատգամավորի շուրջ քաղաքական հետապնդում է։

«Հենց մարդը հրաժարվեց մանդատը վայր դնել, դարձավ հանցագործ։ Ակնհայտ է, որ դա քաղաքական ուղղվածություն ունի»,- նկատեց մեկ այլ անցորդ։

«Ոնց որ՝ նրանք բոլորն էլ հանցագործներ են»,- ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը