copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:24 01-12-2024

Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը 40 մլն դրամանոց հողը 180.000 դրամով վաճառել է քրոջ որդուն

Գյուլագարակ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանը վաղուց զբաղվում է հողերի վաճառքով։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ համայնքի «չալաղաջ» հողակտորները շատ էժան գներով՝ կոպեկներով, վաճառում է իր հարազատներին, որից հետո նրանք հողի կարգավիճակը շատ արագ փոխում և 100 անգամ թանկ վաճառում են:

«Օրինակ՝ իր քրոջ որդու՝ Վահե Պապոյանի վրա 2 տարի առաջ 2000 քառակուսի մետր հող է վաճառել, որը գտնվում է Դենդրոպարկի մոտ: Հողի արժեը եղել է ընդամենը 180․000 դրամ, քանի որ որպես խոտհարք է եղել։ Քրոջ որդին էլ բնավ սեր չունի խոտ հնձելու հետ, դրա համար էլ այդ հողի կարգավիճակն արագ փոխում են, դարձնում շինարարության համար պիտանի հող ու վաճառում ոչ թե տասնապատիկ, այլ հարյուրապատիկ թանկ գնով, քանի որ Դենդրոպարկի մոտ հողերը թանկ են, հյուրանոցային բիզնեսի լավ վայր է։



«Լիստ»-ում այդ 2000 քմ հողից մի կտորը՝ 400 քմ-ն, այսօր վաճառվում է 8 միլիոն դրամով, սա նշանակում է, որ քրոջ տղուն ծախած ընդհանուր 2000քմ հողը կարող է արժենալ մինչև 40 միլիոն դրամ, բայց վաճառել է 180.000 դրամով»,- ասաց մեր զրուցակիցը:



Oragir.News-ը List.am-ում գտավ նշված հայտարարությունը, որը տեղադրվել է 2024 թվականի հուլիսի 1-ին, վերջին թարմացումն էլ եղել է հոկտեմբերի 23-ին:

Նշված կայքում այս հայտաարությունը տեղադրված է Հրայր անունով օգտատիրոջ կողմից: Ուշագրավ է, որ սույն օգտատերը 3 հայտարարություն է տեղադրել, 3-ն էլ Գյուլագարակ համայնքի հողեր են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից