copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:55 29-11-2024

Արթուր Պողոսյանը «գլուխը կախ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել, թեև վատ բաներ էլ շատ չեմ լսել։ Լսել եմ, որ նա սոսկ «գլուխը կախ՝ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն։ Ընդ որում, այդ մարդու մասին այս մոտեցումը համատարած է։

Եթե նա ցանկանում է ապացուցել հակառակը, ապա հուշեմ հիանալի ու շատ պատվաբեր մի տարբերակ - թող կարճի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դեմ խայտառակ գործը - պետության անունից պարզապես կողոպտում են տուն-տեղ կորցրած մարդկանց։ Հերիք չի կողոպտում են՝ մի հատ էլ դատում են։

Հավատացնում եմ՝ դա կլինի հարգանքի արժանի քայլ և կգնահատվի ըստ արժանվույն։

ՀԳ. Ինքս էլ եմ հասկանում առաջարկած տարբերակի հավանականության աստիճանը «նիկոլի թվին»։ Բայց միևնույն ժամանակ՝ կարծում եմ, որ մարդուն պետք է ինքնադրսևորման շանս տալ։ Ի վերջո, կյանքը հո՛ չի սկսում ու վերջանում իր ու Քյարամյան Արգիշտիի մեջտեղը էսօր նստած մարդով։ Պիտի, չէ՞, իմանանք՝ ում հետ գործ ունենք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները