Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:50 27-11-2024

Աթենքում կանցկացվեն փարաջանովյան օրեր

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»:

Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած և մյուսը՝ Փարաջանովի մասին, ինչպես նաև կցուցադրվի մեծ ռեժիսորի ցուցահանդեսը՝ յուրօրինակ էսքիզներով և նկարներով։ Էսքիզների մի մասը առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանից դուրս։ Ցուցահանդեսը բաց է լինելու այցելուների համար 20 օրով։
Մասնավորապես, կցուցադրվեն Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» (1979, 1989) և Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967) վավերագրական ֆիլմերը՝ անգլերեն ենթագրերով։

Դեկտեմբերի 4-ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» համաշխարհային կինոյի գլուխգործոցը (բարձր որակով եզակի ցուցադրության իրավունքը հատկացվել է World Film Foundation (Սկորսեզեի հիմնադրամի) կողմից՝ անգլերեն ենթագրերով։
Ֆիլմերի ցուցադրությանը կնախորդեն ելույթներ.

Դեկտեմբերի 3 ին բացման խոսքերով հանդես կգան Հունաստանում Հայաստանի և Վրաստանի արտակարգ լիազոր դեսպաններ Տիգրան Մկրտչյանը և Լևան Բերիձեն, Կակոյանիս Հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության ղեկավարության ներկայացուցիչները։

Դեկտեմբերի 4-ին հանդես կգան «Փարաջանով` խոսքեր, սցենարներ և նամակներ բանտից» գրքի թարգմանիչ և համահեղինակ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը ելույթով` ներկայացնելով մեծ արվեստագետի ստեղծագործական ուղին, իսկ Թոմաս Սիդերիսը` Հունաստանի հանրային հեռուստաընկերության (ERT-ի) լրագրող, կինոռեժիսոր դոկտոր Թոմաս Սիդերիսը կներկայացնի Փարաջանովի արվեստի առանձնահատկությունների մասին։ Երկու ելույթներն էլ կանցկացվեն անգլերենով:

Տեղերի սահմանափակ քանակով պայմանավորված՝ մուտքը միայն հրավիրատոմսերով:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց