Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 26-11-2024

Օրակարգ. Երևանում հանրային տրանսպորտից ամեն օր 25-30 միլիոն դրամ է գրպանվում. Մանուկ Սուքիասյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը շեշտակի կթանկանա, ինչը կանխելու նպատակով ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին ստորագրահավաք են իրականացնում, ընդ որում՝ դա անում են առանձին։

Այս և առանցքային այլ հարցերի վերաբերյալ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում զրուցել ենք «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու փոխարեն քաղաքային իշխանությունները նախևառաջ պետք է այդ ոլորտում առկա հսկայական ստվերային շրջանառությունը կրճատեին, ինչից հետո ուղեվարձը թանկացնելու կարիք առհասարակ չէր լինի․

«Օրեկան ուղևորափոխադրումները, իրենք էլ թվերի մեջ խճճվում են, բայց մոտավորապես կազմում է 600 հազար։ 600 հազար մարդու համար եթե դու ափսոսում ես այդքան դոտացիա տալ, նշանակում է, որ դու քո տեղում չես։ Դու ուզում ես ընդամենը այդ փողերը տնտեսես, որ քո հայեցողությամբ տենդերներ անես, որ քո հետ կապակցված ՍՊԸ-ները գան, այդ տենդերները շահեն, փող աշխատեն, շրջագայությունների վրա ծախսես, զանազան համերգներ հովանավորես, չգիտեմ՝ պարգևավճարներ բաժանես։

Այսինքն՝ խնայենք երևանցու վրա, կրճատենք, որ մեր խնայած ռեսուրսներն ազատորեն տնօրինենք, շրջագայենք, մեր մոտիկները փող աշխատեն։ Էտ տրամաբանության մեջ ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանություններն այդտեղ ուղղակի անելիք չունեն։ Հիմա էլի եմ ուզում կրկնեմ՝ ստվերի կրճատման պարագայում դոտացիայի կարիք չի լինի, կամ եթե լինի էլ՝ այն շատ ողջամիտ կլինի։ Տեսեք իրենք տարբեր թվեր են հրապարակում, բայց մեր թվերը ցույց են տալիս, որ ամեն օր 25-30 մլն դրամ ինչ-որ մարիկ գրպանում են»։

Մանուկ Սուքիասյանը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ իրենց հաջողվել է ավելի քան 12 հազար ստորագրություն հավաքել, և գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները