Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:09 22-11-2024

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար.

«Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության: Ձեր կատարած ահռելի աշխատանքը, դիմագիծն ու հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար»:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացքում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը համապատասխան շենքային պայմաններով ապահովելու աշխատանքները՝ փորձերն անցկացնելու նպատակով.

«Պետք է կարողանանք շարունակել այն կարևոր գործը, որին 77 տարի նվիրել է պարոն Մեհրաբյանը: Վստահ եմ, որ այս անխոնջ աշխատանքից քաղված դասերը նպաստելու են վաղվա օրվան, որովհետև այդ ժառանգությանը պետք է արժանի լինել: Իսկ արժանի լինելու ամենակարևոր ձևերից մեկն այդ աշխատանքը որակով շարունակելն է, որպեսզի բոլորս այդ նույն հպարտությամբ կարողանանք խոսել հայաստանյան պարարվեստի մասին»:

Նորայր Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին գնահատանքի ու կարևոր խոսքերի համար և հաջողություն մաղթել պարարվեստի ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին:

Նորայր Մեհրաբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաև իր ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բոլոր տարիների սերունդներին՝ իրեն հավատալու և դժվարին ճանապարհը համատեղ անցնելու համար:

«Դուք իմ ստեղծագործական մտքերի արտահայտողն եք բեմում»,- ասել է Նորայր Մեհրաբյանը՝ համույթի անդամներին մաղթելով բազում հաջողություններ կյանքում և բեմում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ