Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:06 21-11-2024

Քաղաքացին մենակ է հանցագործության դեմ. ինչպես են գողանում մեքենայի հայելիները

Երևանում վերջին շրջանում շատ են տարածվել մեքենայի հայելիների գողությունները։

Երեկ՝ նոյեմբերի 20-ին` օրը ցերեկով, Բեկնազարյան 34 շենքի դիմացից տարել են քաղաքացիներից մեկի՝ Հասմիկ Պետրոսյանի մեքենայի հայելիները։ Հասմիկ Պետրոսյանի խոսքերով՝ ինքը չի ուզում լռել ի տարբերություն շատ-շատերի, որոնք լռելով նպաստում են, որ նման դեպքերը ոչ միայն չվերանան, այլև, հակառակը, շատանան, և այն էլ այն դեպքում, երբ տեսանյութով պարզ երևում է հայելիներ գողացողի դեմքը։

«Հիմնականում մեքենաս կայանում եմ այնպիսի վայրում, որ տեսանելի լինի իմ աշխատավայրից։ Ընդմիջման դուրս չեմ եկել, ժամը 17։00 գործս ավարտվել է, նոր գործից դուրս եմ եկել։ Նստում եմ, որ գնամ, տեսնում եմ մի հայելիս չկա, դեռ երկրորդը չեմ տեսել, մտածում եմ` մեկը խփել անցել է, դուրս եմ գալիս, տեսնում` 2-րդն էլ չկա, արդեն ամեն ինչ պարզ է դառնում, մեքենայիս հայելիները գողացել են։ Պարզվում է` միաժամանակ գողացած են լինում նաև տնօրենիս որդու մեքենայի հայելիները։ 2-իս մեքենաներն էլ «մազդա» է։ Նայում են մեքենաներից` որն է ավելի թանկ, և որի հայելին է հեշտ դուրս գալիս, և գողանում են»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքերով` իր հետ պատահած այս դեպքից հետո շատերն են խոստովանել, որ իրենցը ևս գողացել են։ Եվ հավելեց, որ լավը այն է, որ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողին, իսկ վատն այն է, որ ոստիկանությունը ոչինչ չի անում նման դեպքերը կանխելու համար․

«Գողին ես չեմ ճանաչում, միանգամից դիմել եմ ոստիկանություն, դեմքը պարզ երևում է, եթե ոստիկանությունը ուզի, հաստատ կգտնի։ Եթե անտարբեր մնանք, ոչ մեկը չահազանգի, գողությունն էլ կշատանա, տղամարդիկ կարող է չզանգեն, բայց ինչի՞ չզանգես, բավականին թանկ են մեքենաների հայելիները, ես օգտագործվածին 50000 դրամ եմ տվել, իսկ նորերը շատ ավելի թանկ են։

Նայում, զարմանում ես, թե ինչ պրոֆեսիոնալ ձևով է հանում հայելիները։ Ոստիկանությանը ասում եմ` ես կարող եմ Ձեզ տրամադրել տեսանյութերը, որ այդքան ջանք չթափեք գողին գտնելու համար, պատրաստի նյութը տալիս եմ, մնում է գտնեք»։

Հասմիկ Պետրոսյանի խոսքերով` ոստիկանությունը իրեն խուսափողական պատասխաններ է տվել` ասելով, որ հազարավոր նման դեպքեր են լինում, որ մեկը գտնեն։

«Ոստիկաններին ասում եմ` դե լավ է, էլի', դուք այսպես հանգիստ խոսեք, գողերն էլ թող իրենց գործերը անեն։ Ասում եմ` հիմա ես առանց հայելի՞ մնամ, հույսս չդնե՞մ, որ դուք կգտնեք, ասում են` չէ, Դուք Ձեր հայելիները գնեք, եթե նա գողացել է, ուրեմն պատվեր է ունեցել, ու դա արդեն վաճառել է, հույսդ կտրի'ր, որ հետ կբերես։ Բայց ես չեմ ասում հայելին, թող փողս տան, փոխհատուցեն»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են