Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:40 19-11-2024

Ռուս հաքերները մի գիշերում 60 միլիոն դրամ են շորթել ՀՀ քաղաքացիների հաշիվներից

Երկու շաբաթ Երևանի բազմաթիվ քաղաքացիներ լուրջ խնդրի են բախվել, առավոտյան արթնացել են և պարզել, որ իրենց բանկային քարտերից մեծ գումարներ են կորել, ավելին՝ իրենց անունով օնլայն վարկեր են ձևակերպվել և այդ գումարը ևս հաշվից անհետացել է։

Քաղաքացիներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց իր հետ կատարված դեպքը․

«Մոտ 2 շաբաթ առաջ, մի գեշերվա ընթացքում քարտիս վրայից 50 հազար դրամը կորել է, դրան գումարած 380 հազար դրամ վարկ է ձևակերպվել ու փոխանցվել է ՌԴ։

Գնացի բանկ, ասացին՝ պետք է մուծես։ Գնացի Ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, պարզվեց՝ այդ գիշեր ռուս հաքերները 60 միլիոն փող են տարել Շենգավիթից։

Իրավապահներն ասացին՝ բանկից թուղթ բեր, որ դու նման գործարք չես ձևակերպել։ Գնացի բանկ, ասացին՝ չենք կարող նման թուղթ տալ, որովհետև դա օնլայն վարկ է, հավելվածով է եղել գործարքը»։

Մեկ այլ քաղաքացի էլ, որն այլ բանկի հաճախորդ է, պատմեց, որ քարտի վրա գումար չի եղել, ոչ էլ ինչ-որ գործարք է կատարել, բայց առավոտյան հաղորդագրություն է ստացել, որ հաշիվը կազմում է -69․000 դրամ։

«Գնացի բանկ, ծրագրով նայեցին, ասացին՝ Բագրատունյացի բանկոմատից է կանխիկացում եղել։ Ասացի, բայց, եթե իմ քարտին 0 դրամ է եղել, ո՞նց է կանխիկացում եղել, որ մինուս գնա, չկարողացան պատասխանել։ Որոշ ժամանակ անց նորից հաշիվս 0 դրամ ցույց տվեց, բայց վերջում դարձավ -15․000 դրամ և քարտը բլոկավորվեց։ Սա պարզապես խայտառակություն է, հաքերները ընկել են բանկային համակարգի հետևից»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության վարչություն, որտեղից պատասխանեցին, եթե հաղորդում է ներկայացվել, ապա այն ընդունվել և փոխանցվել է Քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել