Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:56 14-11-2024

Բանակի սրբագործումը բոլորիս մեծագույն սխալն է․ Նիկոլ Փաշինյան

«Ընդհանրապես՝ որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրողն է եղել և հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը»,- այս մասին այսօր՝ Ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանկներում իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ բանակի սրբագործումը երրորդ հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։

«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, և մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը և բանակի անկումը՝ այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ»,- հայտարարեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան