copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:58 13-11-2024

Բագրատաշենի անցակետի դանդաղ աշխատանքի հետևանքով հարյուրավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատանքից։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին․ «Հազարավոր կիլոմետրեր կտրել հասել ենք Հայաստանի հետ սահման, բայց ստիպված ենք օրերով հերթ կանգնել ու սպասել Վրացական կողմում, միչև Բագրատաշենի անցակետը իր դանդաղաշարժությամբ բաց թողնի մյուս մեքենաներին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թող պատասխանատուները պատկերացնեն, որ հեռուներից հասնում ես քո տան դռան մոտ, բայց դուռը փակ է, բացող էլ չկա։ Մի քանի 100 բեռնատարի վարորդ այս պահին հուսահատ սպասում է։ Վերջապես ե՞րբ է այս հարցը լուծվելու։ Անգամ ռուսական անցակետերում, որտեղ բեռնատարների քանակը շատ ավելի շատ է, այսքան հերթեր չենք կանգնում ինչքան այստեղ։ Վրացին մեզ թուք ու մար ա տալիս, ասում ա ձեր «տամոժնյան» լավ չի աշխատում, դրա համար ստիպված եք մնալ այստեղ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից