Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:00 09-11-2024

Պետք է արժանի լինենք զոհվածներին. «Սխալ Երկիր» ալբոմի շնորհանդեսը

Այսօր` նոյեմբերի 9-ին, Անի Գրանդ հյուրանոցում տեղի ունեցավ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» երաժշտական ալբոմի շնորհանդեսը։

Տիգրան Ավետիսյանը ներկայացրեց ալբոմի էությունը, ստեղծման պատմությունը, ոգեշնչման աղբյուրները։

Ալբոմի առաջին երգը կոչվում էր «Ծննդոց», որը հեղինակի խոսքով վերաբերվում է 3-րդ Հանրապետության ստեղծմանը։ Մյուս երգի՝ «Հրաչյա Սարուխան»-ի խոսքերի հեղինակը ժամանակակից բանաստեղծ Տարոն Գլակն է, որը ներկայացնում է մարդու կյանքի վերջին վայրկյանները։

Տիգրան Ավետիսյանի փոխանցմամբ՝ ալբոմը ներկայացնում է 2018 թվականից հետո ՀՀ-ում տիրող իրավիճակը և դրա հետևանքները. «Բացի կապիտուլյացիա ստորագրելուց, մենք լիքը բան ունենք անելու։ Բոլոր զոհված տղաները, որոնք այսօր չկան, պետք է արժանի լինենք նրանց. ապրենք, արարենք, առաջ գնանք։ Ալբոմում կա՝ քննադատություն ներկայիս իշխանությունների նկատմամբ»։

Նախաձեռնությանը աջակցել և հովանավոր է «Հայաքվե» նախաձեռնությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել