Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:28 04-11-2024

Վարդանաշեն գյուղում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորները հենց վարորդներն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված