copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:00 01-11-2024

Թիմակիցները ջուրը գցեցին Սրբուհի Գալյանի տարիների վաստակը

Կուսակցությունների մասին օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետն ու ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ կետն արգելում են դատավորներին, դատախազներին, քննիչներին կուսակցության անդամ լինել։ Այս նորմը հայտնի է տարրական քաղաքական կրթություն ստացած քաղաքական գործչին։ Եվ բոլորն էլ գիտեն, որ կուսակցությունը քաղաքական թիմ է, որն ունի քաղաքական ընդհանուր նպատակներ, գաղափարներ ծրագրեր։ Լինել կուսակցական, նշանակում է՝ լինել քաղաքական թիմի անդամ։ Լինել քաղքական թիմի անդամ, նշանակում է՝ առաջնորդվել ընհանուր քաղաքական գաղափարներով, նպատակներով։

Երկար փնտրումներից հետո ՔՊ-ին հաջողվեց գտնել Արդարադատության նախարար։ Սրբուհի Գալյանը նոր մարդ չէ համակարգում։ 2019-2020-ը աշխատել է Արդարադատության նախարարի տեղակալ, 2020-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։

Արդարադատության նախարարը քաղաքական պաշտոն է, որին կարող է նշանակվել քաղաքական գործիչը, կուսակցականը։ Նորմալ երկրում այդ պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամը։ Բայց ՔՊ-ում այդ պաշտոնի հարմար թեկնածու չկար։ Մի քանի շաբաթ չէին կարողանում մեկին գտնել, որը կստանձներ այդ քաղաքական պատասխանատվությունը։ ՔՊ-ականներն այս պաշտոնին անպատրաստ են կամ վախենում են կամ ծուլանում են։ Մի խոսքով՝ մարդ չկար։ 6 տարի իշխանություն ունեցող ՔՊ-ն Արդադատության նախարարի պաշտոնի հարմար կադր չուներ։ Սա ամոթալի իրավիճակ էր։ Սակայն այս պաշտոնը չէր կարող երկար ժամանակ թափուր մնալ։

Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չուներ, քանի որ օրենքն արգելում է դատախազին անդամակցել կուսակցությանն ու քաղաքականությամբ զբաղվել, քաղաքական թիմի անդամ լինել ու քաղաքական գաղափարներով առաջնորդվել, քաղաքական առաջադրանքներ կատարել։ Իսկ Արդարադատության նախարար նշանակվելով, Սրբուհի Գալյանը դարձավ քաղաքական թիմի անդամ։ Նշանակվելու պահից նա կիսելու է իշխող ՔՊ-ի քաղաքական գաղափարները, Արդարադատության ոլորտում քաղաքականություն է որոշելու և իրականացնելու ՔՊ-ի նպատակները, քանի որ թիմի անդամ է դարձել։

Այստեղ հակասություն կա՞։ Առաջին հայացքից՝ ոչ։ Մարդը երեկ կուսակցական չէր, քանի որ դատախազ էր։ Իսկ վաղը նա կարող է դառնալ քաղաքական թիմի անդամ, կուսակցական։ Չի բացառվում, որ նա շատ լավ նախարար լինի, եթե նրա դեմ չգործեն թիմակիցները, չգցեն նրա հեղինակությունը, կասկածի տակ չդնեն նրա վաստակը, սկզբունքայնությունը, արդարամտությունը։

Հոկտեմբերի 31-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ Սրբուհի Գալյանը իրենց քաղաքական թիմի անդամ է եղել նախքան նշանակումը։ Այսպիսով Հարությունյանն ու Պապոյանը վկայում են, որ խախտվել է օրենքը, իրենց քաղաքական թիմի անդամը զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը։

Սա ոչ միայն օրենքի խախտման մասին վկայություն է, այլև ստվերում է Սրբուհի Գալյանի վաստակը, հիմնավոր կասկած առաջացնում, որ նա դատախազի տեղակալ աշխատելու, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների համակարգման ժամանակ ոչ միայն առաջնորդվել է օրենքով և արդարությամբ, այլև քաղաքական թիմային շահերով, իրականացրել քաղաքական թիմի առաջադրանքները։ Հարությունյանի և Պապոյանի այս վկայությունը հիմք է պնդելու, որ Սրբուհի Գալյանի համակարգմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումները կատարվել են քաղաքական պատվերով։ Այս հիմքով կասկածի տակ կարող են առնել Սրբուհի Գալյանի կատարած աշխատանքի օրինականությունն ու արդարությունը։

Պարզ ասած՝ ավագ թիմակիցները մի քանի րոպեում ջուրը գցեցին դատախազի տեղակալի տարիների վաստակը, այն կարևոր աշխատանքը, որն արվել էր ժողովրդի պահանջով, ի շահ ժողովրդի, վերադարձնելով ժողովրդից թալանված փողերը։ Ինչո՞ւ ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները այս վկայությամբ սևացրին Սրբուհի Գալյանի ամբասիր վարկը՝ որ նա կաշկանդվի՞ նախարարի պաշտոնում, ենթակաները կասկածե՞ն նրա սկզբունքայնությանն ու արդարամտությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին