Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 24-10-2024

Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը կգործուղվեն Բուդապեշտ (Հունգարիա):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորները Բուդապեշտ կգործուղվեն հոկտեմբերի 27-29-ը՝ մասնակցելու Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին (COSAC):