copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:43 24-10-2024

Հայոց Հայրապետը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների կողմից միասնական ջանքերի ներդրումը՝ հայ գերիների վերադարձի հարցում

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։

Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին և հանձնախմբի անդամներին` տեղեկություններ փոխանցելով հանձնախմբի աշխատանքների ընթացքի մասին։

Վեհափառ Հայրապետը ողջունեց հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` կարևորելով եկեղեցիների միջև երկխոսությունն ու գործակցությունն ի նպաստ մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նման նախաձեռնություններին։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկված արցախահայության առջև ծառացած դժվարություններին, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անաղարտ պահպանության ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատեց քրիստոնեական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց հաղթահարման և արդարության հաստատման գործում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Քույր Եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։

Հանդիպմանը հանձնախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսվեցին Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Հյուրերն ընդգծեցին, որ այցի շրջանակներում առիթ ուենցան նաև ի մոտո ծանոթանալու տեղահանված արցախահայերի դժվարին կացությանը՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը բերելով հայ ժողովրդին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում