copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:20 24-10-2024

ՔՊ-ական պատգամավորը պլան է ծխում, ապա նախարարից հետարքրքվում դրա դեմ պայքարից․ «Նոյ» տաքսու նախկին վարորդ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը, ում ձայնը հազվադեպ է լսվում, նախօրեին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում թմրամիջոցների դեմ պայքարում։

«Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում թմրաշրջանառությունը երիտասարդության շրջանում կանխելու, դրա դեմ պայքարելու ուղղությամբ և ինչ փուլում է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը»,- ասել էր Հակոբյանը։

ՔՊ-ական պատգամավորի այս հարցից հետո, Oragir.News-ի հետ կապ է հաստատել «Նոյ» տաքսի ընկերությունում աշխատած վարորդներից մեկը և հայտնել, որ իր համար զարմանալի է եղել նման հարց լսել մի մարդուց, որն անձամբ է թմրամիջոցներ օգտագործել։

«Գաղտնիք չէ, որ «Նոյ» տաքսու տերերը Էդգարն ու իր եղբայրներն են։ Ես, որպես նշված ընկերությունում աշխատած վարորդ, բազմաթիվ անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են ուշ ժամի հավաքվում «Նոյի բոքսերում» և ուռում։ Դրա կազմակերպիչն անձամբ Էդոն էր։ Ավելին, հավաքվածների մեջ էլի «հայտնի» դեմքեր կային, որոնց անունները չեմ ուզում հրապարակեք։ Դա նոր բան չէ։ Երբ «Նոյի» օֆիսը Անդրանիկի փողոցում էր՝ ՔՊ գրասենյակի կողքը,այդ ժամանակ էլ բոքսերը կային, դեռ այդ ժամանակներից էին այդ տարածքում հավաքվում, պլան ծխում և այլն։ Հիմա որպես ի՞նչ է նման հարց բարձրաձայնում։ Ուղղակի զավեշտալի է։ Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամվորը պլան է ծխում, ապա նախարարից հետարքրքվում դրա դեմ պայքարի մասին»,- ասաց մեր զրուցակիցը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում:

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն պատրաստ ենք ներկայացնել նաև նրա կարծիքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը