copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:11 23-10-2024

Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված երկկողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված սպորտի, գիտության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը` այս համատեքստում ընդգծելով Կահիրեի համալսարանում հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ստանում նաև ՀՀ կառավարության կողմից:

Ընդգծելով, որ ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի աճը Կառավարության կարևոր թիրախներից է՝ նախարարը հույս է հայտնել, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները ևս կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ մեր երկրի բուհերում:

Դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստան-Եգիպտոս պատմական կապն ու հայ համայնքի դերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Ի թիվս մի շարք համագործակցային ոլորտների՝ նա հատկապես ընդգծել է մշակույթի ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը՝ նվագախմբերի փոխայցելությունների, ցուցահանդեսների, մշակութային օրերի կազմակերպման համատեքստում:

Քննարկվել են նաև երիտասարդական համաժողովի անցկացման, սպորտի ոլորտում երկխոսության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից