Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:15 23-10-2024

Մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն. Ժաննա Անդրեասյան

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով:

«Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների առաջին բաղադրիչը նպատակ ունի բարելավելու ատեստավորման ընթացակարգերը և մասնագիտական զարգացման գործընթացները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ երկրորդ հիմնական փոփոխությունը վերաբերում է դպրոցների կառավարմանը, մասնավորապես տնօրենների նշանակման գործընթացի կարգավորմանը:
Նախարարի խոսքով՝ հնարավորություն է ընձեռվում տնօրենին աշխատանքի ընդունել փորձաշրջանով, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրման նպատակով կիրառել գործուղման մոդել, ինչը հնարավորություն կտա ավելի փորձառու մասնագետների ներգրավման միջոցով նպաստել տվյալ դպրոցում կրթության որակի բարելավմանը:

Նախարարը նաև նշել է, որ առաջին ընթերցումից հետո արված տեխնիկական բնույթի դիտողությունները հիմնականում ընդունվել են:

Պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա նախագծում ներառվել է նաև լիազորող նորմ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց որպես ուսուցիչ դպրոցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով:

«Այս հնարավորությունն ընձեռվել էր դեռևս 2022 թվականին կատարված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ, որտեղ, սակայն, բաց էր մնացել ենթաօրենսդրական կարգավորմամբ գործընթացի կարգավորման հարցը:

Այս ընթացքում մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք տվյալ բնագավառում ունեցել են բարձրագույն կրթություն, օգտվել են նշված հնարավորությունից. ստանալով մանկավարժական 30 կրեդիտ` ներկայում հաջողությամբ աշխատում են դպրոցներում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, մասնավորապես` կապված այն հարցի հետ, թե տվյալ առարկայի դասավանդման համար բուհական որ մասնագիտությունները կարող են համարվել ոլորտային մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է կատարվի կրեդիտների հաշվարկը և այլն:

Ըստ նախարարի՝ օրենքի լիազորող նորմը հնարավորություն կտա ենթաօրենսդրական կարգերի միջոցով նշված խնդիրները կարգավորելու:

«Կարևոր է, որ մանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմի կիրառումը առաջացրել է հանրային հետաքրքրություն, ինչը նպաստում է դպրոցներում ուսուցչական տեղերի համալրմանը»,- փաստել է նա:
Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներին հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան հաստատումից հետո ուսուցիչների մասնագիտական զարգացման սեփական ծրագրեր ներդնելու:

Այս գործընթացի կարգավորման նպատակով օրենքում ամրագրվում է լիազորող նորմ. «Սա շատ կարևոր է, հաշվի առնելով, որ Հանրակրթության մասին օրենքը հիմնական և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն է նախատեսում: Հետևաբար, այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման դեպքում կարող են նաև գործել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ավելի հասցեական, թիրախային, նպատակային և արդյունավետ ձևեր, որոնք առավել համապատասխան կլինեն տվյալ կրթական ծրագրի բովանդակությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այլընտրանքային կրթական ծրագրերով աշխատող հաստատությունների լավագույն փորձը կարող է օգտակար լինել նաև հետագա բարեփոխումների համար:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին